Լատինական կայսրություն Բովանդակություն Կայսրության կազմավորումը | Բյուզանդիայի մասնատումը | Կայսրության պատերազմները | Քաղաքական պատմություն | Կոստանդնուպոլիսի զավթումը բյուզանդացիների կողմից | Կայսրության ժառանգորդները | Լատինական կայսրության կառավարիչները | Գրականություն | Ծանոթագրություններ | Արտաքին հղումներ | Նավարկման ցանկВизантия и Закавказье«Латинская империя»օրիգինալիցԼատինական կայսրությունԲրիտանիկաsh85074940խ
ԱքքադյանԵգիպտականԱսորականԲաբելոնյանԿարթագենյանՉինականՑինՀանՑզինՀյուսային ՎեյՀելլենականՄակեդոնականՍելևկյաններԽեթականՀնդկականՆանդաՄաուրյաՍատավահանաՇունգաԳուպտաՀարշաՊարսկականՄեդիականԱքեմենյանՊարթևականՍասանյանԿուշանյանՄոնղոլականՔսիանբեյԽուննուՀռոմեականԱրևմտյանԱրևելյանՏեոտիուականԱշանտիԱվստրիականԱվստրո-ՀունգարիաԲրազիլականԿենտրոնական ԱֆրիկյանՉինականՄինՑինՉինականManchukuoԵթովպականՖրանսիականԱռաջինԵրկրորդԳերմանականԱռաջին ՌեյխԵրկրորդ ՌեյխԵրրորդ ՌեյխՀայիթյանԱռաջինԵրկրորդՀնդկականՄարատհականՍիկհՄողոլյանԲրիտանական ՀնդկաստանՊարսկականՍեֆյաններԱֆշարիդներԶանդՂաջարիներՓահլավիներՃապոնականՋոհորԿորեականՄեքսիկականԱռաջինԵրկրորդՄարոկկոյանՍաադիտներԱլաուիտներՌուսականԽՍՀՄՍոմալիԳելեդիՄաջարտինՀոբյոԴերվիշներՇվեդականՏոնգոյանԹուրքականՕսմանյանԿարամանիդներՌամազանիդներՎիետնամականԹայշոնՆգույենՎիետնամԿայսրություններԽոշորագույնՀին դարերի գերտերություններՄիջին դարերի գերտերություններԺամանակակից գերտերություններ
Պատմական երկրներԽաչակրաց թագավորություններԽաչակրաց պետություններԽաչակրաց չորրորդ արշավանքԲյուզանդիայի պատմություն
ֆր.հունարենլատ.1204—1261Խաչակրաց չորրորդ արշավանքիցԲյուզանդական կայսրությանԼատիներենԽաչակրաց չորրորդ արշավանքըԿոստանդնուպոլիսը1204ապրիլի 131204Վենետիկի ՀանրապետությանդոժԷնրիկո ԴանդոլոյիԲալդուին I ՖլանդրիացուԲոնիֆացիոս I ՄոնֆերատցուԲյուզանդական կայսրությանԿոստանդնուպոլիսիՍուրբ Սոֆիայի տաճարը1204մայիսի 9ԲալդուինինՀռոմի պապԻննոկենտիոս IIIԿոստանդնուպոլիսիԹրակիայիՍամոթրակիաԼեսբոսՔիոսՍամոսԿոսԹեսալոնիկիՄակեդոնիայիԹեսալիայիԿոստանդնուպոլիսիԿրետենԵվբեանՀոնիական կղզիներըԿիկլադյան արշիպելագիԱդրիանապոլիսիցՀոնիականԱդրիատիկ ծովերիԷթոլիայիցԴուրացոնԿոստանդնուպոլիսիԱլեքսեյ V ԴուկաիԷպիրոսումՄիքայել I Կոմնենոս ԴուկանԱրգոսԿորինթոսԹեբեՓոքր ԱսիայումՏրապիզոնի կայսրությունըԱնդրոնիկոս Ա ԿոմնենոսիՆիկիայի կայսրությունըԹեոդոր I ԼասկարիսըԴանդոլոիՀենրիխ I ՖլանդրիացինԼուի դը ԲլուանՓոքր Ասիա1205Ադրիանապոլիսից1205ապրիլի 14բուլղարներիցվալախներիցպոլովցիներիցհույներից1206Խաչակրաց չորրորդ արշավանքիԹեսալոնիկի1207սեպտեմբերի 4ՌոդոպներիՏիռնովոԱդրիանապոլիսիԴիդիմոտիխիԱնդրոնիկոս Ա Կոմնենոսի12071210մայիսի 21204Պելոպոնեսը1205Աքայան իշխանությունը12091206ԿոստանդնուպոլիսիցԷգեյան ծովիՆակսոսում1210Հռոմումտասանորդով12131216Արես»Լուի ԹանձրամարմինիՈնորիոս III1217Նիկեայի կայսրության12201222Կոստանդնուպոլիսից1228Բալդուին II դը ԿորտենենՀովհաննես դը ԲրիենինԵրուսաղեմի1231123312351237ՎենետիկումԼուի IX ՍուրբըԿոստանդնուպոլիսԵվրոպամոնղոլների12591260ՎենետիկըՃենովայի1261հուլիսի 25Օգոստոսի 15Միքայել VIII ՊալեոլոգոսըՖրանսիաԿառլ I ԱնժուացինԱքայանԷպիրոսը1273XIV դարիԱքայան իշխանությունում13831396Թեոդոր I Պալեոլոգոսին1383—140713121460ԱթենքըԷպիրոսումԴուրացոյումԿեթալինիայում և Զակինթոսում1357142914181479XVI դարի1383Լուի I Անժուացուն
(function()var node=document.getElementById("mw-dismissablenotice-anonplace");if(node)node.outerHTML="u003Cdiv class="mw-dismissable-notice"u003Eu003Cdiv class="mw-dismissable-notice-close"u003E[u003Ca tabindex="0" role="button"u003Eփակելu003C/au003E]u003C/divu003Eu003Cdiv class="mw-dismissable-notice-body"u003Eu003Cdiv id="localNotice" lang="hy" dir="ltr"u003Eu003Cp class="mw-empty-elt"u003Eu003C/pu003Eu003C/divu003Eu003C/divu003Eu003C/divu003E";());
Լատինական կայսրություն
Jump to navigation
Jump to search
| ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կոստանդնուպոլիս | |||
Լեզու | ֆրանսերեն, հունարեն, լատիներեն | |||
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի, Հունական ուղղափառ եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Կայսր |
Լատինական կայսրություն (ֆր.՝ Empire latin de Constantinople, հունարեն՝ Λατινική Αυτοκρατορία της Κωνσταντινούπολης; Ρωμανία, լատ.՝ Imperium Romaniae, 1204—1261 թվականներ), միջնադարյան կայսրություն, կազմավորված Խաչակրաց չորրորդ արշավանքից և Բյուզանդական կայսրության ժամանակավոր վերացումից հետո։ Լատիներեն լեզվով այն անվանվում էր Ռոմանիա (Romania)։ Բյուզանդական Ռոմանիայից (միջնադարյան Բյուզանդիայի հունական անվանումը) նոր կայսրությունը տարբերվում էր առաջին հերթին նրա վերնախավի էթնիկ-հոգևոր կազմով՝ իշխանությունն առաջին հերթին գրավում են կաթոլիկ ֆրանսիական ասպետները, ովքեր հենվում էին վենետիկյան նավատորմի վրա։
Բովանդակություն
1 Կայսրության կազմավորումը
2 Բյուզանդիայի մասնատումը
3 Կայսրության պատերազմները
4 Քաղաքական պատմություն
5 Կոստանդնուպոլիսի զավթումը բյուզանդացիների կողմից
6 Կայսրության ժառանգորդները
7 Լատինական կայսրության կառավարիչները
8 Գրականություն
9 Ծանոթագրություններ
10 Արտաքին հղումներ
Կայսրության կազմավորումը |
Խաչակրաց չորրորդ արշավանքը ավարտվում է Կոստանդնուպոլիսը խաչակիրների կողմից գրավմամբ։ Նրանք այն գրավում են 1204 թվականի ապրիլի 13-ին և այն մատնում են անողոք ավերածությունների։ Երբ արշավանքի առաջնորդներին հաջողվում է որոշ չափով վերականգնել կարգ ու կանոնը, նրանք անցնում են նվաճված երկրի բաժանմանը և կազմակերպմանը։
Ըստ պայմանագրի, կնքված դեռևս 1204 թվականի մարտին Վենետիկի Հանրապետության դոժ Էնրիկո Դանդոլոյի, կոմս Բալդուին I Ֆլանդրիացու, մարկիզ Բոնիֆացիոս I Մոնֆերատցու և խաչակիրների այլ առաջնորդների միջև, հաստատվում է, որ Բյուզանդական կայսրության տիրույթներից կկազմավորվի ֆեոդալական պետություն, որի գլուխ կկանգնի ընտրված կայսրը և նա կստանա Կոստանդնուպոլիսի մի մասը և կայսրության ամբողջ հողերի մեկ քառորդը, իսկ մնացած երեք քառորդը հավասարապես կկիսվեն վենետիկցիների և խաչակիրների միջև՝ Սուրբ Սոֆիայի տաճարը և հովվապետի ընտրությունը կտրամադրվեն այն խմբի հոգևորականությանը, որից չի ընտրվի կայսրը։
Այդ պայմանագրի պայմանների կատարման համար 1204 թվականի մայիսի 9-ին հատուկ խորհուրդը (որի կազմի մեջ հավասարապես մտնում էին վենետիկցիներ և խաչակիրներ) կայսր է ընտրում կոմս Բալդուինին, որին Սուրբ Սոֆիայի տաճարում օծում և թագադրում են ըստ արևելյան կայսրության արարողակարգի, պովվապետ է ընտրվում վենետիկցի Ֆոմա Մորոզինին, բացառապես վենետիկյան հոգևորականության կողմից, չնայած այդպիսի կարգի դեմ Հռոմի պապ Իննոկենտիոս III-ի կողմից առարկություններին։
Հողերի բաժանումը (ոչ միանգամից հաստատված), վերջ ի վերջո, առաջացնում է տիրույթնրեի հետևյալ բաշխման։
Բալդուինը, բացի Կոստանդնուպոլիսի մի մասից, ստանում է Թրակիայի մի մասը և Սամոթրակիա, Լեսբոս, Քիոս, Սամոս և Կոս կղզիները։
Թեսալոնիկի շրջանը, Մակեդոնիայի և Թեսալիայի հետ, թագավորության անունով, ստանում է արշավանքի ամենաակնառու մասնակիցներից և կայսերական գահի թեկնածուներից մեկը՝ Բոնիֆացիոս I Մոնֆերատցին։ վենետիկցիները ստանում են Կոստանդնուպոլիսի մի մասը, Կրետեն, Եվբեան, Հոնիական կղզիները, Կիկլադյան արշիպելագի մեծ մասը և Սպորադյան կղզիներից որոշները, Թրակիայի մի մասը՝ Ադրիանապոլիսից մինչև Պրոպոնտիդի ափերը, Հոնիական և Ադրիատիկ ծովերի ափամերձ որոշ շրջաններ՝ Էթոլիայից մինչև Դուրացոն։ Խաչակիրների մնացած առաջնորդներին, որպես վասալներ որոշ չափով կայսրի և որոշ չափով թեսալոնիկյան արքայի, որը իր հերթին համարվում էր կայսրի վասալ, բաժանվում են տարբեր քաղաքներ և շրջաններ կայսրության եվրոպական մասում և Փոքր Ասիայում։ Աչդ հողերից որոշները դեռևս հարկ էր տիրանալ և խաչակիրները միայն աստիճանաբար հաստատվում են նրանցից որոշներում, ամեն տեղ մտցնելով ֆեոդալական կարգեր, մասամբ որպես ավատ բաժանելով հողեր արևմտյան ասպետներին, մասամբ պահպանելով նրանք, որպես ավատ նրանց նախկին տերերին, առգրավելով ուղղափառ եկեղեցիների հողերը։ Բյուզանդական բնակչությունը, սակայն, մեծամասամբ պահպանում է իր օրենքները և ավանդույթները, տեղական կառավարման նախկին կազմավորումը և կրոնական ազատությունը։
Բյուզանդիայի մասնատումը |
Ի դեմս պարտվածների և հողթողների, բախվում են երկու իրարից միանգամայն տարբեր մշակույթներ, երկու տարբեր պետական և հոգևոր կառավարման համակարգեր, ընդ որում եկվորների քանակը համեմատաբար փոքր էր (նրա մասին որոշ աստիճանով կարելի է դատել նրաով, որ վենետիկցիները պարտավորվել էին իրենց նավերով տեղափոխել 33 500 խաչակիրներ)։ Զավթիչների միջավայրում տեղի էին ունենում հաճախակի անհամաձայնություններ, իսկ նրանց հարկ էր լինում մշտապես համառ պայքար մղել Բյուզանդական կայսրության ավերակներում առաջացած ինքնուրույն տիրակալությունների հետ։ Այսպես, խաչակիրների կողմից Կոստանդնուպոլիսի գրավումից հետո Թրակիայում էին գտնվում նախկին բյուզանդական կայսրեր Ալեքսեյ V Դուկաի և Ալեքսեյ III Հրեշտակի տիրույթները։ Հռոմեական պետության ավերակների վրա ծաղկում էր անջատվողականությունը՝ Էպիրոսում հաստատվել էր Միքայել I Կոմնենոս Դուկան, իսկ Արգոս, Կորինթոս և Թեբե քաղաքներին տիրում էր Լև Սգուրը։
Փոքր Ասիայում առաջանում են համեմատաբար խոշոր երկու պետություններ՝ Տրապիզոնի կայսրությունը, որտեղ հաստատվել էր կայսր Անդրոնիկոս Ա Կոմնենոսի սերունդը և Նիկիայի կայսրությունը, որտեղ հաստատվել էր կայսր Ալեքսեյ I Հրեշտակի փեսա Թեոդոր I Լասկարիսը։ Հյուսիսում Լատինական կայսրությունը ուներ դաժան հարևան, ի դեմս բուլղարական արքա Կալոյանի։ Երկու Ալեքսեյները նահանջում են Բալդուինի ճնշման տակ, սակայն նա ստիպված էր բախվել Բոնիֆացիոսի հետ, ում աջակցում էին հույները։
Կայսրության պատերազմները |
Միայն միավորված Դանդոլոի, Լուի դը Բլուաի և հանրահայտ Ժոֆրուա դը Վիլարդուենի ջանքերով է հնարավոր լինում սաստել հակառակորդներին, որից հետո Բոնիֆացիոսը, խորթ որդի Մանուիլի հետ, հաղթում է Լև Սգուրին և տիրում Թեսալիային, Բեոտիային և Աթթիկային։
Կոմսեր Հենրիխ I Ֆլանդրիացին (Բալդուինի եղբայրը) և Լուի դը Բլուան հաջող արշավանք են իրականացնում Փոքր Ասիա։
Միաժամանակ, 1205 թվականի սկզբին ապստամբություն է ծագում Դիդիմոտիխում, որտեէ կոտորվում է խաչակիրների կայազորը, այնուհետև լատինցիները վտարվում են Ադրիանապոլիսից։ Նրանց դեմ է շարժվում նաև Կալոյանը։ Բալդուինը, չսպասելով Բոնիֆացիոսին և իր եղբայր Հենրիխին, շարժվում է դեպի Ադրիանապոլիս և 1205 թվականի ապրիլի 14-ին այնտեղ սարսափելի պարտություն է կրում Կալոյանի բանակից, կազմված բուլղարներից, վալախներից, պոլովցիներից և հույներից։ Լուի դը Բլուան, Ստեֆան դը Պերշը և շատ ուրիշներ ընկնում են այդ մարտում։ Ինքը՝ Բայդուինը, գերի է վերցվում, նրա հետագա ճակատագրի մասին պահպանվել են հակասական պատմություններ, առավել հավանական է, որ նա մահացել է գերության մեջ՝ զնդանում։
Այժմ պետության գլուխ է կանգնում, սկզբում որպես խնամակալ, իսկ 1206 թվականից որպես կայսր, Բադուինի եղբայր, կոմս Հենրիխ I Ֆլանդրիացին, ով բոլոր միջոցներով ջանում էր հաշտեցնել հակասական հետաքրքրությունները, որոնք ծագում էին նրա պետությունում։
Խաչակրաց չորրորդ արշավանքի առաջնորդ, Թեսալոնիկի առաջին արքա Բոնիֆացիոս I Մոնֆերացին սպանվում է բուլղարների հետ ճակատամարտում (1207 թվականի սեպտեմբերի 4), Ռոդոպների հարավային մասում։ Նրա գլուխը կտրվում է և ուղարկվում արքա Կալոյանին, Տիռնովո։ Թեսալոնիկում նրան ժառանգում է Մարիա Հունգարացու հետ ամուսնությունից ծնված երկամյա որդի Դիմիտրին, իսկ Մոնֆերատը բաժին է հասնում ավագին՝ Գուլիելմոյին։
Քաղաքական պատմություն |
Հենրիխ Ֆլանդրիացին կարողանում է իր կողմ գրավել Ադրիանապոլիսի և Դիդիմոտիխի հույներին, որոնք այժմ դաժանորեն տառապում էին Կալոյանից և համաձայնվում են ենթարկվել Հենրիխին, նրանց քաղաքները որպես ավատ Թեոդոր Վրանին հանձնելու պայմանով, ով ամուսնացած էր Ագնեսի՝ կայսր Անդրոնիկոս Ա Կոմնենոսի այրու հետ։ Այնուհետև Հենրիխը, ետ մղելով բուլղարների հարձակումը, մտերմանում է Բոնիֆացիոսի հետ, ամուսնանում է նրա դստեր հետ և պատրաստվում էր նրա հետ արշավանք կազմակերպել Կալոյանի դեմ, սակայն 1207 թվականին Բոնիֆացիոսը, անսպասելիորեն հանդիպելով բուլղարների ջոկատին, սպանվում է նրանց կողմից։
Կալոյանի մահը և նրա թագավորության փլուզումը Հենրիխին ազատում են բուլղարների կողմից վտանգից և նրան թույլ են տալիս զբաղվել Թեսալոնիկի թագավորության գործերով, որի խնամակալ, լոմբարդիական կոմս Օբերտո Բիանդրատեն վիճարկում էր գահը Իրինայից Բոնիֆացիոսի որդի Դիմիտրիի հետ և ցանկանում էր այն հանձնել Բոնիֆացիոսի ավագ որդի Վիլհելմ Մոնֆերացուն։ Հենրիխը ռազմական ուժով ստիպում է Օբերտոյին ճանաչել Դիմիտրիի իրավունքները։
Որպեսզի նոր ֆեոդալական պետության քաղաքական և հոգևոր հասարակարգին տրվի վերջնական կազմակերպվածություն, Հենրիխը 1210 թվականի մայիսի 2-ին, Ռավենիկի հովտում, Զեյթուն (Լամիա) քաղաքի մոտ, բացում է «մայիսյան դաշտը» կամ «խորհրդարանը», որտեղ ժամանում են թրակյան իշխանները, խոշոր բարոններ և հունական գավառների բարձրաստիճան հոգևորականներ, ովքեր 1204 թվականից, մասամբ Բոնիֆացիոսի օգնությամբ և մասամբ ինքնուրույն, իրենց համար տիրույթներ էին ստեղծել։ Մորեայում, ինչպես սկսում է անվանվել Պելոպոնեսը ֆրանկյան գրավումից հետո, Գիլյոմ դը Շամպլիտը և Վիլհարդուենը 1205 թվականից չափազանց ընդարձակել էին իրենց տիրույթները և հունական ազնվականության աշխարհազորի նկատմամբ Կոնդուրի (Մեսինիա) մոտ հաղթանակով հիմնադրում են ֆրանկյան Աքայան իշխանությունը։
Շամպլիտի մահը (1209 թվական) Վիլհարդուենին հնարավորություն է տալիս տիրելու իշխանական իրավունքներին, չնայած և առանց իշխանական տիտղոսի։ Նա, ինչպես և Օտտոն դե լա Ռոշը, այդ ժամանակ Աթթիկայի և Բեոթիի մեգասկիրը, կարողանում է իր կողմ գրավել հույներին։ Նրանց հետ միասին նա Ռավենիկում ճաանաչում է Հենրիխի և Մարկո Սանուդոյի՝ Դանդոլոի ազգականի գերագույն իշխանությունը, ով 1206 թվականին Կոստանդնուպոլիսից ուղևորվում է գրավելու Էգեյան ծովի կղզիները, հաստատվում է Նակսոսում և կայսրի կողմից ճանաչվում է որպես Նակսոսի դուքս։
Այդ նույն 1210 թվականին Հռոմում փոխզիջում է հաստատվում, ըստ որի վանահայրին, որպես պապի պատվիրակի, սահմանվում են նրա բոլոր իրավունքները, եկեղեցիները և վանքերը ազատվում են պարտավորություններից, հունական և լատինական կղերական հոգևորականները պարտավորվում էին որպես ավատ ստացած հողերի համար վճարել բյուզանդական հողային հարկ, ուղղափառ հոգևորականների անհաղորդ երեխաները պարտավորվում էին բարոնի համար ծառայություն կատարել։ Հենրիխը ջանում էր ըստ հնարավորին հարթել եկեղեցական հարաբերությունները և հաշտեցնել ուղղափառ բնակչության և հոգևրականության շահերը լատինական հոգևորականության և բարոնների շահերին։ Առաջինը ձգտում էր տիրելու եկեղեցական և վանական գույքին և ուղղափառ բնակչությունը հարկել իր օգտին տասանորդով, իսկ երկրորդները ձգտում էին հասնել եկեղեցական գույքի պետականացմանը և կայսրության նրանց ենթակա բնակչությանը ազատել եկեղեցական չափազանց մեծ տուրքերից։ Ափոնական վանքերը, որոնք ենթարկվել էին թեսալոնիկյան բարոնների կողոպուտներին, դարձվում են կայսր «անմիջական վասալները»։
1213 թվականին կայսրի բարի նպատակները գրեթե ոչնչացվում են ունիայի պարտադրական ներդրմամբ, որը իրականացնում է կարդինալ Պելագիան։ Սակայն Հենրիխը պաշտպան է կանգնում հույներին, ինչը խիստ ավելացնում է նրա հեղինակությունը։ մնում էր պայքարը Լասկարիսի հետ և Արևմուտքում ու Հյուսիսում հակառակորդ Միքալիյի, այնուհետև Թեոդոր Հրեշտակ Էպիրացու, Ստրեզ Պրասեկացու, բուլղարների հետ։ Ստրեզը ջախջախվում է Պելոգոնիայում, Լասկարիսը հաշտություն է առաջարկում, ըստ որի Հենրիխը պահպանում է վիֆիական թերակղզին և Հելեսպոնտից մինչև Կամին և Կալան ընկած շրջանները, բուլղարների հետ Հենրիխը հաշտվում է, ամուսնանալով նրանց թագուհի Մարիայի հետ։
1216 թվականին Հենրիխը անսպասելիորեն մահանում է, նա դեռևս 40 տարեկան էր, նույնիսկ հույները նրան մեծարում էին որպես «երկրորդ Արես»։ Նրա մահը մեծագույն դժբախտություն էր ֆրանկյան թագավորության համար։ Նրա ժառանգորդ է ընտրվում նրա քույր Իոլանտայի ամուսին Պիեռ դը Կուրտենեն, Օկսերի կոմսը և Լուի Թանձրամարմինի թոռը, ով Ոնորիոս III պապի ձեռքից ստանում է կայսերական թագը (1217 թվական), սակայն շուտով մահանում է Թեոդոր Էպիրցու մոտ գերությունում։ գահապահուհի է դառնում Իոլանտան, պետությունում խռովություններ են առաջանում տասանորդի և անձեռնմխելիության պատճառով, բարոնների կամայականությամբ, վենետիկցիների և խաչակիրների միջև անհամաձայնությամբ, հովվապետի ընտրության և տարածքի նկատմամբ իրավունքների պատճառով։ Նիկեայի կայսրության հետ Իոլանտան պահպանում էր խաղաղ հարաբերություններ և իր դուստր Մարիյին կնության է հանձնում Լասկարիսին։
1220 թվականին կայսր է ընտրվում Պիեռի ավագ որդի, մակկոմս Ֆիլիպ Նամյուրացին, սակայն նա հրաժարվում է և տիտղոսը ընդունում է նրա եղբայր Ռոբերտը՝ անկիրթ և կոպիտ, կրքոտ և վախկոտ։ Թեոդոր Լասկարիսի մահվանից հետո Նիկեայի արքունիքի հետ հարաբերությունները դառնում են թշնամական, հատկապես երբ նիկեական կայսրության գահին տիրում է Հովհաննես III Դուկա Վատացը, լատինացիների դաժան թշնամին։ Թեսալոնիկի թագավորությունը, որտեղ մշտապես երկպառակություններ էին տեղի ունենում Դիմիտրիի և Վիլհելմի միջև, 1222 թվականին գրավվում է Թեոդոր Հրեշտակի կողմից։ Լատինական կայսրությունը շարունակում էր գոյատևել միայն շնորհիվ երկու հունական կայսրերի միջև երկպառակություններին։ Հրապուրված ասպետ Բալդուինի դուստր Նևֆվիլով, ում հետ նա գաղտնի ամուսնանում է, Ռոբերտը ընդհանրապես մոռանում է կառավարման գործերը։ Դրանով վրդովված բարոնները հափշտակում են նրա կնոջը և զոքանչին, վերջինիս ջրախեղդ են անում, կտրում են առաջինի քիթը և հոնքերը։ Ռոբերտը փախչում է Կոստանդնուպոլիսից, պապի օգնությամբ վերադառնում է, սակայն հասնում է միայն մինչև Աքայա, որտեղ էլ 1228 թվականին մահանում է, բոլորի կողմից ատված։
Նոր կայսր Բալդուին II դը Կորտենեն, Ռոբերտի եղբայրը, ընդամենը 11 տարեկան էր։ Նրան պսակում են Կուրտենե տան հետ ազգական, բուլղարական արքա Իվան Ասեն II-ի դստեր հետ, ով խոստաղել էր Թեոդոր Հրեշտակից խլել նրա կողմից գրավված տարածքները։ Բուլղարիայի հետ դաշինքը, սակայն, չէր ցանկանում հոգևորոկանությունը, ով որոշում է կայսրության կողմը գրավել Հովհաննես դը Բրիենին, Երուսաղեմի նախկին արքային։ Նրա դուստր Մարիան պետք է դառնար Բալդուինի հարսնացուն, իսկ անձամբ նա պետք է ընդուներ կայսրի տիտղոսը և խնամակալի պարտավորությունները։
1231 թվականին բոլոր վասալները հավատարմության երդում են տալիս Հովհաննեսին։ Նրանից սպասում էին փայլուն հերոսություններ, սակայն առաջին տարիներին նա վարում էր խնայողական, զգույշ տնտեսություն։ 1233 թվականի արշավանքը, որը Ռոմանիաին է վերադարձնում Պեգին, օգուտ ղէ բերում միայն ռոդոսցիներին և վենետիկցիներին, որոնց առևտուրը ազատվում էր նիկեացիների կողմից ճնշումներից, սակայն 1235 թվականին Վատացը ավերում է վենետիկյան Կալիպոլը։
Հովհաննես դը Բրիենի մահից հետո (1237 թվական) նշխանությունը անցնում է Բալդուին II դը Կուրտենեի ձեռքը, ով, չունենալով գումար, խղճուկ դեր է կատարում և ստիպված էր գնալ եվրոպական տներ և նրանցից օգնություն խնդրել։ Փրկչի փշե պսակը գրավադրվում է Վենետիկում, գումար չկար այն փրկագնելու և այն ձեռք է բերում Լուի IX Սուրբը։
Կոստանդնուպոլիսի զավթումը բյուզանդացիների կողմից |
Վենետիկցիները հաճախ էին այցելում Կոստանդնուպոլիս իրենց առաևտրական նավերով, սակայն արևմուտքից զորքեր չէին հայտնվում Ռոմանիայի աջակցման համար։ Վատացեսը և նրա ժառանգորդները ավելի ու ավելի էին մոտենում մայրաքաղաքին և իրենց զորքերը արդեն մտցնում են Եվրոպա։ Վճռական քայլը չէր իրականցվում միայն մոնղոլների հանդեպ վախից։ Բալդուինը ստիպված էր վենետիկյան առևտրականներին գրավադնել սեփական որդուն, որպեսզի գումար ստանա, միայն 1259 թվականին նրան փրկագնում է ֆրանսիական արքան։
1260 թվականին Կոստանդնուպոլիսը պահպանվում էր լոկ վենետիկցիների աննշան օգնությամբ, այն պատճառով, որ Վենետիկը այն ժամանակ թշնամության մեջ էր Ճենովայի հետ։ Նույն թվականին նիկեական տունը հաղթանակում է էպիրական տան և նրանց ֆրանկիական դաշնակիցների հանդեպ և դաշինքի մեջ է մտնում ճենովացիների հետ։
1261 թվականի հուլիսի 25-ին, վենետիկյան ջոկատի բացակայության ժամանակ, Կոստանդնուպոլիսը ընկնում է հույների ձեռքը։ Օգոստոսի 15-ին կայսր Միքայել VIII Պալեոլոգոսը հանդիսավորապես մտնում է հնագույն մայրաքաղաք։ Բալդուինը, լատինական հովվապետ Ջուստինիանի հետ միասին, փախչում է Ֆրանսիա, որտեղ, հուսալով դաշնակիցներ գտնել, սկսում է նվիրաբերել կորսված կայսրության նահանգները։ Կառլ I Անժուացին, նեապոլական արքան, նրանից ավատատիրության է ստանում Աքայան, Էպիրոսը և այլ շրջաններ։ 1273 թվականին Բալդուին II -ը մահանում է, կայսրի տիտղոսը մնում էր Կուրտենե տոհմի և նրանց ժառանգորդների մոտ մինչև XIV դարի վերջը։
Կայսրության ժառանգորդները |
Լատինական կայսրության մնացորդների խառնաշփոթ պատմությունը ենթակա չէ հակիրճ շարադրման։ Աքայան իշխանությունում, Վիլարդուեններից հետո, իշխաններ էին հանդիսանում Անժուական տան ներկայացուցիչները, այնուհետև Աչայուոլիները։ 1383 թվականից մինչև 1396 թվականը այստեղ տիրապետում էր անիշխանությունը, այնուհետո իշխանությունը անցնում է մորեական բռնապետ Թեոդոր I Պալեոլոգոսին (1383—1407)։
Աթենական դուքսերը, 1312 թվականից Անժուական տնից, այնուհետև Աչայուոլիների տնից, գոյատևում են մինչև 1460 թվականը, երբ Աթենքը գրավվում է թուրքերի կողմից։
Էպիրոսում, Դուրացոյում հաստատված ֆրանկները, պեիք է իրենց տեղը զիջեին ալբանացիներին և սերբերին։
Կեթալինիայում և Զակինթոսում պահպանվում էին պֆալցկոմսերը՝ 1357 թվականից մինչև 1429 թվականը։
Հռոմեացիների բռնապետներ (1418 թվականից) Լևկադյան դուքսերը 1479 թվականին ենթարկվում են թուրքերին։ XVI դարի երկրորդ կեսին անհետանում են լատինական «Նոր Ֆրանսիայի» վերջին մնացորդները։
Լատինական կայսրության կառավարիչները |
Կառավարման տարիներ | Անուն |
---|---|
1204—1205 | Բալդուին I Ֆլանդրիացի |
1206—1216 | Հենրիխ I Ֆլանդրիացի |
1216—1217 | Պիեռ II դը Կուրտենե |
1217—1219 | Իոլանտա դը Կուրտենե |
1219—1228 | Ռոբերտ դը Կուրտենե (թագադրվել է 1221 թվականին) |
1228—1261 | Բալդուին II դը Կուրտենե (1228—1237 թվականներին խնամակալ է եղել Հովհաննես դը Բրիենը) |
1261 թվականին Նիկեական իշխանության զորքերի կողմից Կոստանդնուպոլիսի գրավումից հետո տիտղոսը դառնում է անվանական | |
1261—1273 | Բալդուին II դը Կուրտենե |
1273—1283 | Ֆիլիպ դը Կուրտենե |
1283—1308 | Եկատերինա դը Կուրտենե (1302 — 1308 թվականներին տիտղոսի իրավունքները տիրապետում էր նրա ամուսին Կառլ Վալուան) |
1308—1346 | Եկատերինա դը Վալուա Կուրտենե (1313—1332 թվականներին տիտղոսը տիրապետում էր նրա ամուսին Ֆիլիպ I Տարենտացին) |
1346—1364 | Ռոբերտ Տարենտացի |
1364—1373 | Ֆիլիպ II Տարենտացի |
1373—1383 | Ժակ դը Բո (1383 թվականին տիտղոսը հանձնվում է Նեապոլի արքա Լուի I Անժուացուն, սակայն ոչ մեկը դրանից չի օգտվում[1]) |
Գրականություն |
«Լատինական կայսրություն»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907- История Средних веков: Крестовые походы (1096—1291 гг.) / Сост. М.М. Стасюлевич. — М.: АСТ; СПб.: Полигон, 2001. — 592 с.
- Мишо Ж.—Ф. История Крестовых походов. — М.: Вече, 2005. — 376 с.
- Сычев Н.В. Книга династий. — М.: АСТ: Восток—Запад, 2006. — 960 с.
- Успенский Ф.И. История Византийской империи. — М.: Астрель; АСТ, 2002. — Т. 5. Отдел VIII. Ласкари и Палеологи. — 560 с.
Ծանոթագրություններ |
↑ В. Эрлихман. Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. Византия и Закавказье
Արտաքին հղումներ |
«Латинская империя»։ Восток-Запад: Великое противостояние։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-05-23-ին։ Վերցված է 29 октября|description=
պարամետրը գոյություն չունի (օգնություն);|accessyear=
պարամետրը գոյություն չունի (օգնություն);|deadlink=
պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=
-ը) (օգնություն)- Bowman, Steven. The Jews of Byzantium 1204—1453. Tuscaloosa, Alabama: University of Alabama Press, 1985.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լատինական կայսրություն կատեգորիայում։ |
|
|
Կատեգորիաներ:
- Պատմական երկրներ
- Խաչակրաց թագավորություններ
- Խաչակրաց պետություններ
- Խաչակրաց չորրորդ արշավանք
- Բյուզանդիայի պատմություն
(RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgPageParseReport":"limitreport":"cputime":"0.460","walltime":"0.611","ppvisitednodes":"value":1095,"limit":1000000,"ppgeneratednodes":"value":0,"limit":1500000,"postexpandincludesize":"value":66589,"limit":2097152,"templateargumentsize":"value":3483,"limit":2097152,"expansiondepth":"value":8,"limit":40,"expensivefunctioncount":"value":4,"limit":500,"unstrip-depth":"value":0,"limit":20,"unstrip-size":"value":692,"limit":5000000,"entityaccesscount":"value":2,"limit":400,"timingprofile":["100.00% 379.136 1 -total"," 44.46% 168.549 1 Կաղապար:Արտաքին_հղումներ"," 17.70% 67.097 1 Կաղապար:ՎՊԵ"," 15.43% 58.483 2 Կաղապար:Wikidata"," 11.97% 45.382 1 Կաղապար:ВТ-ЭСБЕ"," 11.25% 42.657 1 Կաղապար:Cite_book"," 8.31% 31.492 1 Կաղապար:Պատմական_երկիր"," 4.07% 15.428 1 Կաղապար:Կայսրություններ"," 3.08% 11.692 1 Կաղապար:Navbox"," 2.31% 8.745 1 Կաղապար:Cite_web"],"scribunto":"limitreport-timeusage":"value":"0.155","limit":"10.000","limitreport-memusage":"value":3056733,"limit":52428800,"cachereport":"origin":"mw1299","timestamp":"20190618023202","ttl":2592000,"transientcontent":false););"@context":"https://schema.org","@type":"Article","name":"u053cu0561u057fu056bu0576u0561u056fu0561u0576 u056fu0561u0575u057du0580u0578u0582u0569u0575u0578u0582u0576","url":"https://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D5%A1%D5%BF%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AF%D5%A1%D5%B5%D5%BD%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6","sameAs":"http://www.wikidata.org/entity/Q178897","mainEntity":"http://www.wikidata.org/entity/Q178897","author":"@type":"Organization","name":"Contributors to Wikimedia projects","publisher":"@type":"Organization","name":"Wikimedia Foundation, Inc.","logo":"@type":"ImageObject","url":"https://www.wikimedia.org/static/images/wmf-hor-googpub.png","datePublished":"2016-03-07T18:58:34Z","dateModified":"2018-12-25T18:53:12Z","image":"https://upload.wikimedia.org/wikipedia/commons/4/40/Blason_Empire_Latin_de_Constantinople.svg"(RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgBackendResponseTime":231,"wgHostname":"mw1263"););